fbpx
Քաղաքականություն
22:00 13/12/2019

Թրամփը պետք է հետևի ԱՄՆ Սենատի օրինակին․ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հետևի Սենատի օրինակին և ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանտա Փաուերը։

«ԱՄՆ Սենատը հենց նոր ընդունեց Հայոց ցեղասպանությունը։ Նախագահ Թրամփը պետք է հիմա հետևի այդ օրինակին՝ բոլոր զոհերի, ցեղասպանությունը վերապրածների և միլիոնավոր հայ-ամերիկացիների անունից, որոնք այդքան դժվարությամբ պայքարել են այս օրվա համար»,-գրել է նա։

Փաուերը տեղադրել է նաև տեսանյութ, որտեղ սենատոր Ռոբերտ Մենենդեսը բանաձևը Սենատին ներկայացնելիս հուզվում է։

«Մարդիկ, որ սկսել եք լկտիաբար վերաբերվել պետական ծառայությանը, ծախսեք 30 վայրկյան՝ տեսնելու, թե ինչպես է սենատոր Մենենդեսը զսպում արցունքները, նախքան կավարտի ելույթը Սենատում։ Նա տասնամյակներ է աշխատել, որ սա տեղի ունենա»,-գրել է նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ