fbpx
Աշխարհ
06:00 06/01/2020

Թրամփը սպառնացել է նոր զենք կիրառել Իրանի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է, որ Իրանի դեմ նոր զենք կկիրառի, եթե Թեհրանը հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրա։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է Twitter-ի իր էջում:

«ԱՄՆ-ն հենց նոր 2 տրլն դոլար է ծախսել ռազմական սարքավորումների վրա: Եթե Իրանը հարձակվի ամերիկյան բազայի կամ ցանկացած ամերիկացու վրա, մենք այդ նոր ու հիանալի սպառազինությունը կուղարկենք նրանց ուղղությամբ, առանց հապաղելու»,- րել է ԱՄՆ նախագահը:

Ավելի վաղ Թրամփը խոստացել էր արագ և ուժեղ հարված հասցնել Իրանում առկա 52 թիրախներին, եթե վերջինս որոշի հարձակում գործել ԱՄՆ-ի վրա:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ