fbpx
Աշխարհ

Թրամպը սպառնացել է փակել սահմանը Մեքսիկայի հետ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 28-ին հայտարարել Է, որ ամերիկյան վարչակազմը հարկադրված կլինի փակել Մեքսիկայի հետ սահմանը, եթե դեմոկրատ կոնգրեսականները հավանություն չտան սահմանային պարսպի նախագիծի ֆինանսավորմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մեզ կստիպեն ամբողջովին փակել հարավային սահմանը, եթե օբստրուկցիոնիստ դեմոկրատները մեզ փող չտան ավարտելու պատի կառուցումը եւ փոխելու ծիծաղելի ներգաղթային օրենքները, որոնք բարդել են մեր երկրի վրա»,-գրել Է Թրամփը Twitter-ում:

«Դժվար Է հավատալ, որ կարող են լինել այնպիսի Կոնգրես ու նախագահ, որոնք հավանություն կտային նման օրենքներին»,-նշել Է նա:

Թրամփը պատրաստվում Է արգելապատ կանգնեցնել Մեքսիկայի հետ սահմանին, որպեսզի լուծի անօրինական գաղթի խնդիրը: Այդ օբյեկտի կառուցման համար բյուջեից պահանջվում Է 5,7 մլրդ դոլար, սակայն ԱՄՆ-ի Սենատը հրաժարվել Է բյուջեն հաստատել արգելապատի կառուցման ծախսերի հաշվառմամբ: Իր հերթին ԱՄՆ-ի նախագահն իրականացրել Է կառավարության աշխատանքի մասնակի կասեցման սպառնալիքը, եթե ինքը չհասնի Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման հավանությանը: ԱՄՆ-ի ֆեդերալ հիմնարկությունների մի մասի աշխատանքը կասեցված Է դեկտեմբերի 22-ից: Սպիտակ տանը չեն բացառել, որ նման «շաթդաունը» կարող Է շարունակվել առնվազն մինչեւ հունվարի 3-ը, երբ աշխատանքը կսկսի նոր գումարման Կոնգրեսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Վերեվ