fbpx
Աշխարհ

Թրամփը ստորագրել է երկրի պաշտպանական բյուջեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ստորագրել է երկրի պաշտպանական բյուջեն՝ 2020-ի ֆինանսական տարվա համար։ Դրանում նախատեսվում է հատկացնել միջոցներ՝ Ռուսաստանին հակազդելու համար:

Պատժամիջոցներ են սահմանվել «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման նախագծի համար, իսկ ահա Ուկրաինային անվտանգության ոլորտում նախատեսվում է ցուցաբերել օգնություն:

Բացի դրանից՝ Միացյալ Նահանգների առաջնորդը պաշտոնապես հայտարարել է տիեզերական ուժերի ստեղծման մասին, որը կգլխավորի գեներալ Ջոն Ռեյմոնդը:

Հավելենք, որ Միացյալ Նահանգներում 2020 թվականի ֆինանսական տարում պաշտպանական ոլորտին 738 մլրդ դոլար է հատկացվել: 2019-ին բյուջեն կազմել էր 716 մլրդ դոլար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ