fbpx
Աշխարհ

Թրամփը՝ «Տանը մենակ» ֆիլմում նկարահանվելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ իր համար պատիվ է եղել «Տանը մենակ-2» ֆիլմում մասնակցություն ունենալը: Այդ մասին նա ասել է Ֆլորիդայի իր նստավայրից տեսակապով զինծառայողների հետ շփվելիս։

«Ամեն տարի շատերը խոսում են այդ մասին, հատկապես ծննդյան օրերին: Հատկապես փոքր երեխաները ասում են. «Ես հենց նոր քեզ կինոյի մեջ տեսա»: Նրանք ինձ հեռուստացույցում այդպես չեն տեսնում, ինչպես նկատում են կինոյում»,-ասել է նա:

Թերամփը խոստովանել է, որ այն լավ ֆիլմ է, և ինքն ավելի երիտասարդ էր:

«Եվ ինձ համար պատիվ էր դա անելը»,-հավելել է նա:

1992 թվականի ֆիլմում Թրամփը խաղում է ինքն իրեն: Ոչ մեծ տեսարանում նա գլխավոր հերոսին՝ կորած տղա Քևինին օգնում է՝ հուշելով ինչպես անցնի հյուրանոցի նախասրահ: Ամբողջ տեսարանը տևում է մոտ 10 վայրկյան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ