fbpx
Աշխարհ

Թրամփը ծաղրել է Նենսի Փելոսիին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-i իր էջում ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի` Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին ծաղրող տեսանյութ է հրապարակել:

«Նենսի Փելոսիի կողմից պատառոտված հզոր ամերիկյան պատմություններ» խորագրով տեսանյութը Թրամփի` Կոնգրեսում ունեցած ելույթից է մոնտաժվել: Զինվորականներին և երկրի հերոսներին դիմելու պահերն ուղեկցվում են տեսարանով, որտեղ խոսնակը պատռում է նախագահի ելույթի տեքստը:

Հիշեցնենք, որ Թրամփի` Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ամբիոնից ամենամյա ուղերձով հանդես գալու արարողությանը նրա և Փելոսիի միջև միջադեպ էր տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ Թրամփը մտել էր դահլիճ, բարձրացել ամբիոն և ելույթի տեքստը փոխանցել իր հետևում գտնվող Փելոսիին ու փոխնախագահ Մայք Փենսին: Երբ Փելոսին ձեռքն առաջ էր մեկնել նախագահին բարևելու համար, երկրի ղեկավարը դեմքի դժգոհ արտահայտությամբ մեջքով էր շրջվել կնոջը: Թրամփի քայլից ապշած Փելոսին նյարդային ժպտացել էր և ի պատասխան՝ հրապարակավ պատռել նրա ելույթի տեքստը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ