fbpx
Աշխարհ

Թրամփը թուրքերին ու քրդերին համեմատել է երեխաների հետ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, նկարագրելով Սիրիայի հյուսիս-արևելքի իրադրությունը, Թուրքիային և քրդերին համեմատել է երկու երեխայի հետ:

«Երբեմն նրանց հարկավոր է փոքր-ինչ կռվել, հետո մարդիկ հասկանում են՝ որքան դաժան են լինում մարտական գործողությունները: Ինչպես երկու երեխաների հետ է լինում, նրանց հարկավոր է թույլ տալ կռվել, իսկ հետո՝ բաժանել»,-ասել է ԱՄՆ-ի նախագահը՝ ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև Տեխասում:

«Նրանք պատերազմում էին մի քանի օր, դա բավականին դաժան էր:

Քրդերը մեր բարեկամներն են, Թուրքիան՝ նույնպես, բայց նրանք կռվում էին, դա ահավոր էր։ Նրանք չԷին կարողանում համաձայնության հասնել։ Մենք ուղևորվեցինք այնտեղ ու ասացինք, որ դադար ենք ցանկանում»,-հավելել է Թրամփը:

Վերեվ