fbpx
Աշխարհ

Թրամփը վետո է կիրառել արտակարգ դրության մասին Կոնգրեսի բանաձևին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վետո է կիրառել Կոնգրեսի այն որոշման վրա, որը արգելափակել էր հենց նախագահի հրամանագիրը։ Այդ հրամանագիրը Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար արտակարգ ռեժիմ սահմանելու մասին էր։ Որպեսզի հիմա Կոնգրեսը կարողանա հաղթահարի վետոն ու լիարժեք արգելափակի այդ հրամանագիրը, պետք է հավաքի քվեների 2/3, ընդ որում՝ և՛ Ներկայացուցիչների պալատում, և՛ Սենատում։

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին էլ հայտնել է, որ այդ բանաձևի շուրջ քվեարկությունը տեղի կունենա մարտի 26-ին:

Թրամփը երկրում արտակարգ դրության ռեժիմ էր սահմանել փետրվարի 16-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ