ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Սիրիան լիովին վերահսկողության տակ է:
«Նախագահ Էրդողանի որոշումն ինձ չի զարմացրել, քանի որ նա երկար ժամանակ է՝ ուզում էր դա անել: Անկեղծ ասած, եթե Ռուսաստանը պատրաստվում է օգնել քրդերին պաշտպանելու հարցում, դա լավ բան է, վատ չէ, բայց այդ գործողությունը կղեկավարի Սիրիան: Իսկ Սիրիան չի ուզում, որ Թուրքիան գրավի իր հողը:
Ես հասկանում եմ դա: Բայց ի՞նչ կապ ունի դա Միացյալ Նահանգների հետ, եթե նրանք կռվում են Սիրիայի հողի համար»,-ասել է Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է, որ չի կռվի ՆԱՏՕ-ի անդամի դեմ հանուն Սիրիայի, որը իր դաշնակիցը չէ: Իսկ Սերջիո Մատարելան հայտարարել է, որ Իտալիան կիսում է ԵՄ-ի դիրքորոշումը և դատապարտում Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում:

