fbpx
Աշխարհ

Թրամփը խոշոր առևտրային գործարք է առաջարկել Էրդողանին. The Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին 100 մլրդ դոլարի առևտրային գործարք է առաջարկել և պատժամիջոցների հետ կապված իրավիճակի կարգավորման շրջանցող ճանապար», որոնք Վաշինգտոնը խոստացել էր Անկարայի դեմ սահմանել ռուսական S-400-ների գնման համար։ Այս մասին հաղորդում է Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Այս առաջարկները Թրամփը զետեղել է Թուրքիայի նախահային անցյալ շաբաթ ուղարկված նամակում։

Թրամփի առաջարկները, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրների առնվազն մի մասի զայրույթը կառաջացնեն, որոնք անցյալ ամիս աջակցել էին Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության պատճառով նրա դեմ պատժամիջոցների սահմանմանը:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 12-13-ը այց կկատարի ԱՄՆ և իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ կքննարկի նորագույն կործանիչների, ռուսական և ամերիկյան S-400 և Patriot ՀՀՊ համակարգերի գնումը, ինչպես նաև Սիրիայի իրավիճակը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ