Աշխարհ
23:00 05/02/2020

Թրամփը Գուայդոյի ներկայութամբ խոստացել է վերացնել Մադուրոյի «բռնակալությունը» Վենեսուելայում

Մենք կվերացնենք բռնակալությունը Վենեսուելայում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նկատի ունենալով երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը։

«Միացյալ Նահանգները 59 երկրներից Վենեսուելայի սոցիալիստական բռնապետ Նիկոլաս Մադուրոյի դեմ դիվանագիտական կոալիցիան է գլխավորում: Մադուրոն ապօրինի կառավարիչ է, բռնակալ, որը դաժանաբար է վարվում իր ժողովրդի հետ:

Սակայն Մադուրոյի բռնակալական իշխանությունը կջախջախվի և կվերանա»,-հայտարարել է նախագահը Կոնգրեսում: Այս մասին հաղորդում է The Hill հրատարակությունը:

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է կուբացիների, նիկարագուացիների և վենեսուելացիների՝ ժողովրդավարության վերականգնման հույսերը:

Դրանից հետո Թրամփը դիմել է դահլիճում ներկա Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին և հաստատել, որ հենց նրան է Վաշինգտոնը ճանաչում որպես բոլիվարյան հանրապետության «իրական և օրինական նախագահ»:

Կոնգրեսականներն այս խոսքերը ողջունել են բուռն ծափահարություններով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ