fbpx
Աշխարհ

Տրամվայը ռելսերից դուրս է ընկել և խոյահարել կանգառը

Ֆրանսիայի Իսսի լե Մուլինո քաղաքում տասներկու մարդ է տուժել ռելսերից տրամվայի դուրս ընկնելու հետևանքով: Այդ մասին ասված է քաղաքի պաշտոնական Twitter-ում:

Նշվում է, որ տրամվայը ռելսերից դուրս է ընկել և խոյահարել կանգառը փետրվարի 11-ին տեղական ժամանակով 21:30-ին (Երևանի ժամանակով (00.30-ին): «Թեթև վնասվածքներ ստացած 12 մարդ հսկողության տակ է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Իր հերթին BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով տրանսպորտային ծառայությանը, հայտնել Է, որ տուժածներից մեկը լուրջ վերքեր է ստացել: Ծառայության տվյալներով՝ տրանսպորտի երթևեկությունն արդեն վերականգնված է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուր՝ 168․am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ