fbpx
Սպորտ

Չելսին ևս մեկ թանկարժեք տրանսֆեր է նախատեսում

Լոնդոնի «Չելսին» նախատեսում է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել թիմի միջին գիծը։

Ըստ CBS-ի, «Չելսիի» ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի տրանսֆերը։ Անգլիական գրանդը պատրաստ է խաղացողի համար վճարել 75 մլն եվրո։ «Բրայթոնն» իր հերթին ցանկանում է խաղացողի վաճառքից ստանալ 85 մլն։

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կայսեդոն անցկացրել է 17 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ այս տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսին» 70+30 միլիոն եվրոյով «Շախտյորից» գնեց վինգեր Միխայլո Մուդրիկին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ