Gazetta.it-ի հաղորդմամբ՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է սեպտեմբերի 1-ին բացել ամառային տրանսֆերային պատուհանը։ Իսկ հոկտեմբերի 5-ին պատուհանը փակվելու է։
Ֆեդերացիայի որոշմամբ՝ ձմեռային պատուհանը լինելու է հունվարի 4-ից 31-ը։
Նախքան կորոնավիրուսի համաճարակը Իտալիայում ամառային տրանսֆերային պատուհանը բաց էր հուլիսի 1-ից սեպտեմբերի 2-ը։
Իսկ հունիսի 20-ին վերսկսվելու է Իտալիայի առաջնությունը։