fbpx
Տնտեսություն

«Տրանսֆերտների գործոնը մեր տնտեսության ֆինանսավորման և զարգացման առումով այս տարիներին կտրուկ նվազել է»,- Արթուր Ստեփանյան

Yerkir.am-ը գրում է.

Այս և նախորդ տարիներին ֆինանսական հոսքերի շարժի հետ կապված փոփոխություն չկա. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե մեր երկրից գումարների արտահոսքը շարունակվում է:

Ըստ նրա՝ այստեղ կա երկու հանգամանք: Առաջինը՝  մեծացել են ներմուծման ծավալները: «Ֆիզիկական անձինք առևտրի մեջ են և իրականացնում են ներմուծում Չինաստանից, Արաբական Էմիրություններից: Նաև մեծ ծավալների ինտերնետ առևտուր են իրականացնում, ինչը ներառվում է այդ տվյալների մեջ: Ֆիզիկական անձանց փոխանցումները տեղի են ունենում նաև այս երկու գործոնների ավելացման հաշվին: Իսկ, ընդհանուր առմամբ, տրանսֆերտների մասով պետք է ասեմ, որ դրանց դերն ու նշանակությունը, որպես տնտեսության համար կարևոր գործոնի, վերջին տարիներին նվազել է: Եթե 10 տարի առաջ դրանք ՀՆԱ-ի 25-26 տոկոսն էին կազմում, հետո աստիճանաբար՝  17-20, հիմա 10 տոկոսի շրջանակներում են: Այսինքն՝ տրանսֆերտների գործոնը մեր տնտեսության ֆինանսավորման և զարգացման առումով այս տարիներին կտրուկ նվազել է»,- նշեց Ստեփանյանը:

Իսկ թե ո՞ր երկրներ են հիմնականում գնում ֆինանսական միջոցները, նա նշեց՝ Չինաստան, Արաբական Էմիրություններ` հավելելով, որ խոսքն առևտրի մասին է:

«Ունենք նաև ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, որտեղ մեծացել է հետևյալ գործոնը՝ երեխաները սովորում են, և ծնողները գումար են ուղարկում: Եվ եթե դիտարկենք միջին ցուցանիշները, թե որքան է փոխանցման մեծությունը Հայաստանից արտասահման և հակառակը, ապա կտեսնենք, որ միջին փոխանցումը 2800 դոլարի կարգի է, ինչից երևում է, որ մեծ մասամբ առևտրին է ուղղված»,- նշեց ԿԲ խորհրդի անդամը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ