ՏՏ

Translatotron թարգմանական գործիքը բանավոր խոսքը թարգմանում է առանց գրավոր տեքստի վերածելու

Օտար լեզվով խոսելը կարող է ավելի հեշտ դառնալ: Google ընկերությունը ներկայացրել է թարգմանության նոր մոդել, որն առաջինն է իր տեսակի մեջ: Մոդելը կոչվում է Translatotron: Այն բանավոր խոսքը միանգամից թարգմանում է այլ լեզվով՝ միաժամանակ պահելով խոսողի ձայնը և ինտոնացիան: Ինչպես նշվում է ընկերության պաշտոնական կայքում՝ նոր գործիքը ոչ թե բանավոր խոսքը վերածում է տեքստի և ապա նոր թարգմանում (որը կարող է ուղեկցվել բազմաթիվ սխալներով), այլ միանգամից թարգմանում է բանավոր խոսքը:

Համաձայն Google-ի՝ Translatotron-ն օգտագործում է նեյրոկապ, որը կլանում է բանավոր խոսքը, ապա մշակում է դրա համար հատուկ սպեկտոգրաֆ (հաճախականությունների վիզուալ ներկայացում) և ստեղծում է նոր սպեկտոգրաֆ թիրախային լեզվով: Արդյունքն արագ թարգմանությունն է, որի շնորհիվ ինչ-որ բան բաց թողնելու հավանականությունը նվազում է: Ծրագիրը նաև ունի գործիք, որն օգնում է պահպանել խոսողի ձայնը: Ճիշտ է, սինթեզված խոսքը փոքր-ինչ ռոբոտիկ է հնչում, բայց կարող է արդյունավետորեն փոխանցել խոսողի ձայնի որոշ առանձնահատկություններ: Կարող եք Translatotron-ի օգնությամբ թարգմանված որոշ թարգմանությունների ծանոթանալ Google-ի կայքում: 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ