fbpx
Հասարակություն

ՔՏՀԱ տեսչական մարմինը Երևանի հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների 5 խախտում է հայտնաբերել

հոկտեմբերի 1-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների հետ հակահամաճարակային կանոնների պահպանման համատեքստում համատեղ դիտարկել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի հասարակական տրանսպորտի աշխատանքը։

«Տեսչական մարմնի մասնագետները Կենտրոնում՝ մասնավորապես Խանջյան-Տիգրան Մեծի խաչմերուկի և դրան հարակից կանգառներում ուսումնասիրել են կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում կատարող 35 տրանսպորտային միջոց։

Վերահսկողական դիտարկման արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմինը Covid-19-ի հակահամաճարակային կանոնների 5 խախտում է հայտնաբերել։ Դրանց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Վերահսկողության հետ միաժամանակ տեսչական մարմնի մասնագետները շարունակել են կանխարգելիչ, բացատրական և իրազեկման աշխատանքներ իրականացնել, որի նպատակը հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանումն է։

Առաջիկա հանգստյան օրերին ևս հասարակական տրանսպորտը կլինի տեսչական վերահսկողության ներքո»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ