fbpx
Երևան

Travel Off Path-ը Հայաստանի մասին հոդված է հրապարակել

Աշխարհի առաջատար անկախ լրատվական աղբյուր «Travel Off Path»-ը հոդված է հրապարակել Հայաստանի պատմության և տեսարժան վայրերի մասին։

«Հայաստանը ամենատպավորիչ և հեռանկարային ուղղություններից մեկն է։ Այն հանդիպում է ոչ թե մեկ, այլ երկու մայրցամաքներում և ունի առնվազն երեք հազար տարվա փաստագրված պատմություն։

Հայաստանը գտնվում է Կովկասյան լեռնաշղթայի երկայնքում՝ Եվրոպայի և Ասիայի միջև։ Հայաստանը համարվում է ավանդաբար եվրոպական, բայց նաև արևմտյան և քրիստոնեական երկիր, որը տեղավորվում է արևմտյան ասիական կարծրատիպում»,- ասվում է հոդվածում։

Նշվում է, որ Հայաստանը Forbes-ը ներառել է 2023 թվականի լավագույն տուրիստական ուղղությունների շարքում՝ ոչ միայն մշակութային տեսարժան վայրերի բազմազանության, այլ նաև տեղացիների հյուրընկալության, հետաքրքիր խոհանոցի և Երևանի նման խոշոր քաղաքային կենտրոններում ապրելու ցածր գնի շնորհիվ. ընդամենը 1.1 անգամ է այն ավելի թանկ, քան համաշխարհային միջին ստանդարտներով է սահմանված:

Հոդվածում ներկայացված են նաև Հայաստանի զբոսաշրջային առավելություններն ու ուղղությունները, տեսարժան վայրերի յուրօրինակությունները, հյուրընկալ միջավայրն ու փոխանցվող ջերմությունը: Առանձին-առանձին հիշատակված են Դիլիջանի, Գյումրիի, Սևանի, Ծաղկաձորի, Նրավանքի ու Շիկահողի առանձնահատկությունները, նշվում է այնտեղ այցելելու և դրանք ուսումնասիրելու պարտադիր պայմանի մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ