fbpx
Աշխարհ

Թռչող տաքսին Փարիզում իրականցրել է իր առաջին ազատ թռիչքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆրանսիայում իր առաջին ազատ թռիչքն է կատարել թռչող տաքսին, որն ստեղծել է Airbus ավիաշինական կորպորացիայի Airbus Helicopters բաժանմունքը: Այդ նախագիծը ֆիրման իրականացնում է Փարիզի Տրանսպորտի ինքնավար վարչության հետ համատեղ։ Այս մասին հաղորդում է La Parisen թերթը։

CityAirbus ապարատը թռիչք է կատարել երկրորդ անգամ, 2019 թվականի մայիսին մեքենային ամրացված էին ապահովաճոպաններ: Այն ժամանակ փորձարկվել են սոսկ շարժիչները և թռիչքի վերահսկման համակարգերը: Իսկ այժմ խոսքը վերաբերում է գործնականում արդեն պատրաստ ապարատին, որը կարող է օդով փոխադրել չորս ուղևոր և ընթանալ ժամում 120 կիլոմետր արագությամբ:

Թռչող տաքսու շարժիչներն աշխատում են էլեկտրական էներգիայով, իսկ դրա վերթիռն ու վայրէջքը կլինեն ուղղաձիգ: Այժմ ծրագրի մասնակիցներն ակտիվորեն ուսումնասիրում են Իլ դը Ֆրանսում դրա իրականացման հնարավորությունը: Նրանք իրենց առաջ խնդիր են դրել մինչև 2024 թվականի Օլիմպիական խաղերը թռչող տաքսիներով ապահովել Փարիզի և Դիսնեյլենդի միջև ձգվող մայրուղին, ինչպես նաև ստեղծել ուղևորափոխադրման երթուղի Ռուասի և Սեն Դենի քաղաքների միջև:

Նախագծին մասնակցող փորձագետները նշում են, որ թռչող տաքսիների առևտրային կիրառումը, որը թույլ կտա վերացնել վերգետնյա տրանսպորտի ծանրաբեռնության մի մասը, հնարավոր կդառնա մինչև 2030 թվականը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ