Աշխարհ

Դեպի Թուրքիա թռիչքների սահմանափակումը քաղաքական դրդապատճառներ չունի. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի կողմից Թուրքիայի հետ ուղևորափոխադրումների սահմանափակումը քաղաքական դրդապատճառներ չունի և կապված է բացառապես հանրապետությունում կորոնավիրուսի բռնկման հետ:

«Իրավիճակը զուտ համաճարակաբանական բնույթ ունի և կապված է Թուրքիայում բավականին սուր բռնկման հետ»,- ասել է նա:

Ռուսաստանն ապրիլի 15-ից հունիսի 1-ը կսահմանափակի Թուրքիայի հետ ուղեւորափոխադրումները՝ երկրում կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով. թռիչքների թիվը կկրճատվի մինչև շաբաթական երկու անգամ փոխադարձության սկզբունքով:

Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ