fbpx
Իկոնիկ

Trio Mocotó. Բրազիլական սամբա ռոք խումբ

Տրիո Մոկոտոն ձևավորվել է 1968 թվականին Բրազիլիայում՝ Սան Պաոլոյի O Jogral գիշերային ակումբում։

Այդ անառողջ ժամանակահատվածում Բրազիլիայի հասարակությունն ու երաժշտությունը ենթարկվում էին մեծ փոփոխությունների: Քաղաքական իրավիճակը լարված էր: Միևնույն ժամանակ, երիտասարդությունը կլանում էր ԱՄՆ-ից և Եվրոպայից ունեցած ազդեցությունները. Ռոք երաժշտությունը, հիպի և Black Power շարժումը։ Այս ամենը մեծ ազդեցություն ունեցան արվեստագետների նոր սերնդի վրա:

Մինչդեռ O Jogral կոչվող փոքր Սան Պաոլոյի ակումբում լրագրողները, երաժիշտները, կոմպոզիտորները, գրողներն, ուսանողները և բոհեմի ներկայացուցիչները սահմանում էին նոր ձայնի, երաժշտական ոճի հնչյունները։ Այդ նոր ձայնը ստեղծվեց Ջորջ Բենի կիթառից բխող հնչյունների՝ սամբայի և ռոքի խառնուրդ, և երիտասարդ տրիոյի՝ Նեռեու Գարգալուի, Ֆրից Էսկովաուի, Ժոաո Պարայբի, գործիքավորման արդյունքում։

Դա հանգեցրեց նոր ոճի ծնունդին, որը հայտնի դարձավ որպես Սամբա Ռոք: Նրանց երգերը լի էին ուրախությամբ, հումորով և անսպասելիությամբ։ Երգերը բոսա նովա, ռոք և սոուլ ոճերի խարնուրդ էին։

https://youtu.be/MQsL6dkLs5A

Տրիո Մոկոտոյի կարիերայի ամենաբարձր կետը 70-ականներն էին։ Նրանց ձայնագրած ալբոմներից LP-ն (1975) ամենատարբերվողներից է։ Այն իր մեջ ներառում է 10 գործ։ Ալբոմը սկսում է հիանալի Não Adianta երգով և վերջանում է Que Nega E Essa երգով, որը ավելի վաղ ժամանակաշրջանում խումբը նվագել էր Ջորջ Բենի հետ։ Ալբոմի յուրաքանչյուր երգ հիասքանչ է, յուրահատուկ և հաղորդում է անհոգության և հաճույքի զգացողություն։

Աննա Մարտիրոսյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ