fbpx
Աշխարհ
13:50 24/10/2019

Թրյուդոն մտադիր չէ կոալիցիոն կառավարություն ստեղծել

Կանադայի վարչապետ և օրերս անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեծամասնությունից զրկված Լիբերալ կուսակցության առաջնորդ Ջասթին Թրյուդոն մտադիր չէ կառավարությունը ձևավորելիս ընդդիմադիր կուսակցությունների հետ կոալիցիա կազմել:

«Մեր ծրագրերի մեջ չի մտնում ցանկացած կարգի կոալիցիա կազմելը՝ ոչ պաշտոնական, ոչ էլ ոչ պաշտոնական»,-այս մասին Թրյուդոն ասել է Օտտավայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ այս շաբաթ ընդդիմադիր կուսակցությունների բոլոր առաջնորդների հետ հանդիպելու մտադրություն ունի:

Կանադայում հազվադեպ չէ փոքրամասնության կառավարությունը, բայց օրենսդիր մարմնի աշխատանքը, որպես կանոն, բավականին բարդանում է: Նման օրինակ է եղել 2006 թվականին, երբ Պահպանողական կուսակցությունը ընտրություններում հաղթել էր, բայց Համայնքների պալատում (խորհրդարանի ստորին պալատ) մեծամասնություն չէր ստացել: Արդյունքում՝ 2008 թվականին խորհրդարանականների ընթացիկ գումարումը արձակվել էր Կանադայի գեներալ-նահանգապետի կողմից, նույն տարի տեղի էին ունեցել նոր ընտրություններ, որում պահպանողականները վստահ հաղթանակ էին տարել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ