fbpx
Աշխարհ
22:00 10/01/2020

Թրյուդոն Զելենսկիի հետ քննարկել է ուկրաինական ինքնաթիռի աղետի հետ կապված իրավիճակը

Թրյուդոն Զելենսկիի հետ քննարկել է ուկրաինական ինքնաթիռի աղետի հետ կապված իրավիճակը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի աղետի հետ կապված իրադրությունը: Այս մասին տեղեկություն է տարածել Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը։

«Նրանք համաձայնել են սերտորեն համագործակցել, որպեսզի աղետի պատճառների պարզման մանրակրկիտ հետաքննություն ապահովվի: Վարչապետը նաև հայտնել է, որ Կանադան պատրաստ է փորձագիտական օգնություն տրամադրել հետաքննության անցկացման գործում»,-նշել են մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ Թրյուդոն հայտարարել է, որ Օտտավան տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ կանադական հատուկ ծառայություններից, ստացել է տեղեկատվություն , որի համաձայն օդանավը խոցվել է իրանական «երկիր-օդ» դասի հրթիռով: Տեղեկությունը, սակայն, հերքվել է Իրանի կողմից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ