Աշխարհ
20:20 14/06/2019

Թուրքիայում գործող ավելի քան 15․000 ընկերության բաժնետերերը սիրիացիներ են

2019թ․ փետրվարի դրությամբ Թուրքիայում գործում է 15․159 ընկերություն, որոնց առնվազն 1 բաժնետերը Սիրիայի քաղաքացի է։ Այդ ընկերությունների մեծ մասը գտնվում է Ստամբուլում, Գազիանթեփում, Մերսինում, Հաթայում, Բուրսայում։ Դրանք հիմնականում մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություններ են։

Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի՝ Թուրքիայում աշխատող սիրիացիների մասին հարցմանը։

Փեքջանի խոսքով՝ լիովին կամ մասամբ սիրիացիներին պատկանող ընկերություններում ախատում են 10․046 սիրիացիներ։ Թուրք նախարարը տեղեկացրել է նաև, որ մարտի 31-ի դրությամբ Թուրքիայում աշխատանքի իրավունք ունեցող օտարազգիների թիվը կազմել է 96․972, որոնցից 31․185-ը սիրիացիներ են։

Գրում է Ermenihaber-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ