Լրագրող Հայկարամ Նահապետյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Որ թեկնածուն առաջինը լրացնի 270 մոգական թիվը, շահում է։
Սքրինշոթից թվում է, թե Թրամփի գործերը վատ են, բայց իրականում էդքան էլ վատ չեն, քանի որ մի շարք կարևոր նահանգներում, որտեղ դեռ հաշվարկները չեն ավարտել, Թրամփն առաջ է՝ Ֆլորիդա, Փենսիլվանիա, և այլն։ Եթե շարունակի առաջ լինել, ապա թվերով կանցնի Բայդենին։
Բայց… Էլի նորից չշտապենք։ Ասում են շանսեր կան, որ Բայդենը վերջնահաշվում կշահի որոշ նահանգներում, որտեղ հիմա դեռ զիջում է։ Ասենք Վիրջինիան, որտեղ երկար ժամանակ Թրամփն էր առջևում, հիմա արդեն շահում է Բայդենը։
Կախում ունի, թե հատկապես որ բնակավայրերում կամ որ բնակավայրի որ թաղամասում են ավարտել ձայների հաշվարկը, որտեղ՝ ոչ: Պլյուս COVID-ի պատճառով շատերը փոստով կամ նախապես են քվեարկել, ու դա խառնում է վիճակագրությունը։
Արդյունքում հնարավոր է վերջնական թվերը մի քիչ ուշանան»։
https://www.facebook.com/haykaram/posts/10158984087912363