fbpx
Աշխարհ

Թրամփի վարկանիշը ռեկորդային ցուցանիշ է գրանցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը ռեկորդային ցուցանիշների է հասել: Այս մասին իր հրապարակած հետազոտության մեջ նշել է Langer Research Associates-ը: Նաև ասվում է, որ սա Թրամփի վարած տնտեսական քաղաքականության արդյունքն է:

Հարցումն իրականացվել է ABC-ն և The Washington Post-ի պատվերով:

Որպես երկրի ղեկավար՝ Թրամփի գործունեությանը հավանություն է տվել ամերիկացիների 44%-ը: Հարցվածների 51%-ը ողջունում է Թրամփի վարած տնտեսական քաղաքականությունը: Նախագահի հարկային քաղաքակությունն արդյունավետ է համարել հարցվածների 42%-ը, 40%-ն էլ համարել է, որ Թրամփը վարում է արտաքին լավ քաղաքականություն:

Նախագահի էկոլոգիական քաղաքականությանը աջակցում է ամերիկացիների 29%-ը։ Հարցվածների ընդամենը 37%-է կոչ անում անհապաղ իմպիչմենթ իրականացնել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ