fbpx
Աշխարհ
15:00 29/06/2019

Թրամփն ու Էրդողանը քննարկել են S-400-ների գնումը. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններում մտահոգություն է հայտնել Անկարայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման առիթով և կոչ է արել համագործակցել Վաշինգտոնի հետ ՆԱՏՕ ամրապնդման համար։

Այս մասին ասվում է Օսակայում G20 գագաթաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին հայտարարությունում, որը շաբաթ օրը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Այս մասին տեղեկացնում է TACC-ը։

«Նախագահ (Թրամփը) մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի հնարավոր գնման առիթով և կոչ է արել Թուրքիային աշխատել Միացյալ Նահանգների հետ պաշտպանական համագործակցության ոլորտում, որպեսզի դա հանգեցնի ՆԱՏՕ ամրապնդմանը»,- ասվում է փաստաթղթում։

Երկու երկրների առաջնորդները քննարկել են նաև «երկկողմանի առևտուրը բարելավելու և Սիրիայում ընդհանուր խնդիրների կատարմանը հասնելու ցամկությունը»։

ԱՄՆ-ը ձեռնարկում է ակտիվ փորձեր՝ թույլ չտալու, որ Թուրքիան գնի S-400-ներ։ Ավելի վաղ Վաշինգտոնն արդեն նախազգուշացրել էր Անկարային, որ եթե գնի այդ համակարգերը, ԱՄՆ-ը կարող է Թուրքիային F-35 կործանիչներ չտրամադրել։

Շաբաթ օրը Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Անկարային S-400-ների մատակարարման գործընթացում ձգձգումներ չկան։ Նրա խոսքով՝ Թուրքիայի համար առաջնահերթ նշանակություն ունի պայմանավորվածությունը հրթիռների համատեղ արտադրության և տեխնոլոգիաների փոխանցման մասին։

Առաջին տեղեկությունները ՌԴ և Թուրքիայի բանակցությունների մասին S-400-ների մատակարարման վերաբերյալ հայտնվել են 2016 թվականի նոյեմբերին։ Պայմանագրի կնքման փաստը հաստատվել է ռուսական կողմից 2017-ի սեպտեմբերի 12-ին։ S-400 «Տրիումֆը» մեծ ու միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգ է՝ նախատեսված ավիացիայի, թևավոր և բալիստիկ հրթիռների ոչնչացման համար։ S-400-ը կարող է կիրառվել նաև ցամաքային օբյեկտների դեմ։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ