fbpx
Աշխարհ

Թրամփը երկօրյա այցով կմեկնի Հարավային Կորեա

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 29-ին երկօրյա այց կկատարի Կորեայի Հանրապետություն: Այս մասին հունիսի 24-ին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեական վարչակազմի ներկայացուցիչ Կո Մին Չժունին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության ղեկավարների գագաթնաժողովը կկայանա հունիսի 30-ին. բանակցությունների գլխավոր թեմաները կդառնան «ամերիկա-հարավկորեական դաշինքի ամրապնդումը և երկկողմ համագործակցության ուղիները Կորեական թերակղզում խաղաղության հաստատման համար նրա լիակատար միջուկազերծման միջոցով»:

Հունիսի 10-ին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրթեգուսը հայտարարել է, որ Թրամփը Հարավային Կորեա կուղևորվի Քսանի խմբի գագաթնաժողովին մասնակցելուց հետո, որը հունիսի 28-ից 29-ը կկայանա Ճապոնիայի Օսակա քաղաքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ