fbpx
Աշխարհ
12:19 30/06/2019

Թրամփը հանդիպեց Ընին միջկորեական սահմանում

Թրամփը հանդիպեց Ընին միջկորեական սահմանում

Հարավային ու Հյուսիսային Կորեաների սահմանին ձեռքսեղմամբ մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը։

Թրամփը սահման է ուղևորվել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի ուղեկցությամբ։ Ընն ու Թրամփը սեղմել են միմյանց ձեռքերը գտնվելով սահմանազատող գծի տարբեր կողմերում, այնուհետև ԱՄՆ առաջնորդը հատել է Հյուսիսային Կորեայի սահմանը՝ դառնալով Ամերիկայի առաջին գործող նախագահը, ով հայտնվել է այդ երկրի տարածքում։

Ձեռքսեղմումից հետո կողմերը հույս են հայտնել, որ հարաբերություններում նոր էջ կբացեն։ Այնուհետև մեկնարկել են բանակցությունները։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ