fbpx
Աշխարհ

Թրամփը կրկին ասել է, որ իրենց դիտորդներին թույլ չեն տվել մտնել ձայների հաշվարկի սենյակներ

ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում կրկին հայտարարել է, որ իրենց ու այլ դիտորդների Միչիգանում, Փենսիլվանիայում և Ջորջիայում թույլ չեն տվել մտնել ձայների հաշվարկի սենյակներ։

Թրամփը գրել է, որ կան անհերքելի ապացույցներ դրա վերաբերյալ։

Նա իր նկարագրած գործողությունները համարել է հակասահմանադրական։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացվեցին նախագահական ընտրություններ, որում կային 2 թեկնածուներ՝ դեմոկրատ Ջո Բայդենն ու հանրապետական Դոնալդ Թրամփը։ Ձայների հաշվարկից օրեր անց ԱՄՆ մի շարք լրատվամիջոցներ հայտարարեցին Բայդենի հաղթանակի մասին, բայց Թրամփը համաձայն չէ այդ մտքի հետ ու շարունակում է պնդել, որ ինքն է հաղթել ընտրություններում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ