fbpx
Աշխարհ

Թրամփը ՆԱՏՕ-ի անդամ երկրներից պահանջել է մեծացնել ռազմական ծախսերը

Associated Press-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ կրկին պահանջել է ռազմական դաշինքի անդամ երկրներին մեծացնել ռազմական ծախսերը:

Ըստ Թրամփի՝ ամերիկյան կողմը շարունակում է անհամաչափ մեծ գումարներ վճարել։

Նշվում է, որ Սառը պատերազմի ավարտից հետո ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրների կողմից ֆինանսական հատկացումները նվազել էին, սակայն 2014թ.-ին Ուկրաինայում տեղի ունեցածից հետո այն սկսել է աճել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ