Թրամփը շնորհակալություն է հայտնել ԻՊ առաջնորդին ոչնչացնելիս ԱՄՆ-ին օժանդակած երկրներին

Ամենադիտվածներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, անդրադառնալով Իսլամական պետության առաջնորդ Բագդադիին ոչնչացնելու գործողություններին, հատուկ շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք աջակցել են իրեն:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանին, Թուրքիային, Սիրիային և Իրաքին: Ես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել սիրիացի քրդերին այն աջակցության համար, որ նրանք կարողացան մեզ ցուցաբերել այս շատ վտանգավոր առաքելության մեջ», – ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփի խոսքով՝ Ռուսաստանը «գերազանց աշխատանք» է կատարել, քանի որ բացել է Սիրիայում օդային տարածքը, որն էլ նպաստել է, որ ԱՄՆ զինված ուժերը կարողանան հասնել հատուկ գործողության վայր։

 

Ամենաթարմ