fbpx
Աշխարհ

Թրամփը զանգահարել է միաժամանակ բաց տիեզերք դուրս եկած կանանց (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, պատմության մեջ առաջին անգամ 2 կին տիեզերագնացներ միաժամանակ դուրս եկան բաց տիեզերք։ Այդ հաջաղակները Քրիստինա Կուկն ու Ջեսիկա Մեիրն են։ Նրանք դեպքի տիեզերք ելքը կատարել են Միջազգային Տիեզերական Կայանից։ NASA-ն երեկ ուղիղ եթերով հեռարձակում էր այս իրադարձությունը։

Դրանից իրեն անմասն չի պահել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա զանգահարել է Կուկին ու Մեիրին և զրուցել նրանց հետ։ Թրամփը ողջունել է կանանց կոչել է համարձակ և փայլուն, ովքեր շատ լավ են ներկայացնում իրենց երկիրը։

ԱՄՆ նախագահը նշել է, որ Կուկի ու Մեիրի առաքելությունը միայն առաջին քայլն է, քանի որ ԱՄՆ-ն պատրաստվում է մարդ ուղարկել Լուսին, իսկ հետո Մարս։

Նյութի հեղինակ՝ Հարություն Ստեփանյան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ