fbpx
Քաղաքականություն

Թուրքի հետ հնարավոր չէ պայմանավորվել․ Թևոսյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Թուրքի հետ հնարավոր չէ պայմանավորվել, սա պատմական փաստ է, որը հենց հիմա, հենց այս պահին ու ամեն վայրկյան ապացուցվում է:

Ոչ մի կատարված խոստում, ոչ մի մարդկային դրսևորում, ոչ մի գրամ պատիվ, փոխարենը՝ հայերի նկատմամբ անչափելի ատելություն. նման վարքագծի տեր սուբյեկտի հետ հնարավոր չէ խաղաղ գոյակցել ու անընդհատ վտանգված չզգալ: Սա շատերս ցավով ենք արձանագրում, քանի որ հարևաններ ընտրելու հնարավորությունը սահմանափակ է:

Բայց այն, որ մեր ու թուրքերի համատեղ կյանքը մի տանիքի տակ բացառվում է, այլևս չի կարող քննարկվել որևէ հարթակում՝ պոզիտիվ միտումներով: Եթե դա տեսականորեն հնարավոր էր հարյուրամյա տքնաջան աշխատանքի արդյունքում, ապա թուրք-ադրբեջանական վարքը այս պահին այդ հնարավորությունը հետ է շպրտում հարյուրամյակներով:

Աշխարհը պիտի հասկանա, որ Արցախի համար հանուն փրկության անջատվելը այլընտրանք չունի»:

https://www.facebook.com/vahagn.tevosyan/posts/10159169570084026?__cft__%5B0%5D=AZWYnq1y-UmE07BM78WWE3TvahVv54Xaw2bkYRxA69bA3RBkuFIZ56EQiDB2U3-PnGXXNOnA5fyu–z5G7IzfYp4pafNjrKjCtTFz1CF3C1rONYgJb7w4NgRi7F03TgHMz4&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ