fbpx
Ազատ Լրահոս

Տրվել է «Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օր» խորագրով միջոցառումների սկիզբը

1988 թվականի Սպիտակի երկրաշարժի օրվան ընդառաջ նախարարությունը մշակել է միջոցառումների ծրագիր, տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունը:

1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո, շատերը օգնության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Երկրաշարժը միավորեց ավելի քան 113 երկրների:

ԱԻՆ փրկարարների մասնակցությամբ և աջակցությամբ ՝Սպիտակի երկրաշարժի երեսունմեկերորդ տարելիցի կապակցությամբ, հանրապետության բոլոր մարզերում  դեկտեմբերի 2-ից 7-ը պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ներգրավմամբ կանցկացվեն 991 միջոցառումներ, սեմինարներ և վարժանքներ, իսկ հանրապետության 38 համայնքներում՝ հրշեջ-փրկարարական գույքի ցուցադրություն:

Միջոցառումներն անցկացվելու են պետական կառավարման համակարգի մարմիններում, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, որը կարևոր քայլ է հասարակության շրջանում դիմակայունության մշակույթ ձևավորելու ուղղությամբ:

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, դասընթացներ և վարժանքներ են անցկացվել Արդարադատության նախարարության «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի աշխատակիցների և Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 8 նախաուսումնական հաստատության կրթադաստիարակչական կազմի և երեխաների համար, իսկ Իջևանի թիվ 1 մանկապարտեզում անցկացվել է «Տարհանման իրականացում» թեմայով գործնական պարապմունք:

«Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օր» խորագրով միջոցառումների ծրագիրը

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ