Ծանրամարտի Եվրապայի առաջնությանն ընդառաջ՝ Երևանի Մետրոպոլիտենը «զարդարվել է» սպասվող միջոցառման թեմատիկայով, վագոններից մեկում հսկա ծանրաձող է ամրացվել:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է լուսանկարն ու գրել․
«Զգուշացեք, դռները փակվում են: Մոտեցեք ծանրաձողին: Հաջորդ կայարանը Մարզահամերգային համալիր»։