fbpx
Սպորտ

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը` Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը` փոխչեմպիոն

Ալբանիայում ընթացող Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը չեմպիոն է հռչակվել երկամարտի 377 կգ արդյունքով (171+206):

Արծաթե մեդալակիր Արա Աղանյանի երկամարտի արդյունքը 375 կգ է (170+205):

Այսօր՝ ԵԱ-ի մրցումային 6-րդ օրը, Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ:

Պայքարի մեջ են մտնում Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը (102 կգ/ 16:00), փոխչեմպիոն Արսեն Մարտիրոսյանը(109 կգ / 19:00) և 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը (22:00), որը 6 տարվա դադարից հետո վերադարձել է մրցահարթակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ