fbpx
Իրավական

Ծառուկյանին պատկանող ընկերությունը տուգանվել է 290 մլն դրամի չափով․ Սարգսյան

Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունը տուգանվել է 290 մլն դրամի չափով, քանի որ տարբեր խախտումներ են եղել։

Այս մասին այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե մամուլում հրապարակումներ կան, որոնց համաձայն՝ քաղաքապետը թույլտվություն է տվել «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց Գագիկ Ծառուկյանին պատկանող ՍՊԸ-ի կողմից բարձրահարկ շենքի շինարարությանը։

«Եղել է նախագիծ, դրա շրջանակներում աշխատանքներ են տարվել, որոնք հաստատված չեն եղել, դրա շրջանակներում ընկերությունը տուգանք է վճարել։ Այդ նախագիծը տարբեր գերատեսչություններով անցել է, եկել է քաղաքապետարան, իմ կողմից թույլտվությունը ստացել է»,- ասաց նա։

Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ շինարարությունը կանգնեց, երբ Ծառուկյանը թունդ ընդդիմադիր գործունեություն ուներ, և այդ ժամանակ էլ Երևանի քաղաքապետը Մարությանն էր, արդյոք այդտեղ քաղաքական պատճառներ կայի՞ն, Սարգսյանը պատասխանեց․ «Կանգնեցվելը մեր կողմից չի եղել»։

Ըստ նրա՝ շինարարության հետ կապված խնդիրները բոլոր երկրներում առկա են, պետք է լուծել դրանք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ