fbpx
Խորհրդարան

Ծառուկյանը՝ Արթուր Վանեցյանի հետ հնարավոր համագործակցության մասին

Այսօր ձայն խլելը ո՞րն ա, պետք ա գա Ծառուկյանի ձեռքից բան վերցնի՞: Այս մասին այսօր՝ Հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով այն հրապարակումներին, թե Արթուր Վանեցյանն ընդդիմադիր բևեռ է ձևավորում և հարցին՝ արդյո՞ք ինքը մտահոգ չէ, որ վերջինս կարող է խլել իր ձայները։

«Նա պետք է լիարժեք աշխատի, ներկայացնի, ժողովուրդը ծանոթանա ու ընտրություն անի»,-հավելեց նա։

Պատասխանելով նաև Վանեցյանի հետ հնարավոր համագործակցության մասին հարցին, նա արձագանքեց, որ նման խոսակցություն չի եղել, չի էլ կարող լինել, և որ այդ մասին հայտարարել է նաև Վանեցյանը:

Խոսելով Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի մասին՝ Ծառուկյանն ասաց, ոոր երբ ծանոթանան դրա հետ, իրեն առաջարկները կանեն և դիրքորոշում կհայտնեն:

«2015 թվականին ինչ Ծառուկյանի, «Բարգավաճի» գլխին կատարվեց, հիմնականը այս խնդիրն էր, որ կիսանախագահականը պետք է փոխվեր խորհրդարանական, որը ես առաջարկում էի, ասում էի, որ պատերազմող երկրում այդպիսի բան պետք է չլինի և ինչ-որ կատարվեց իմ թիմի հետ:

Դա ասենք բոլորդ էլ գիտեք, որ միայն դեմ էի ես և հիմնականում ոչ մի քաղաքական ուժ ինչ չպաշտպանեց, որ կալանավորվեցին 630 իմ ակտիվիստներից մեկ օրվա մեջ, որ ես էլ ասեցի՝ լավ, որ այդպես է, ես կարող եմ քաղաքականության իմ էջը փակել, միայն թե բաց թողեք»,-ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ