fbpx
Ժամանց
10:00 21/01/2020

Ծաղկաձորը՝ ԱՊՀ լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի թոփ տասնյակում

Ծաղկաձորը ներառվել է ԱՊՀ ձմեռային լավագույն առողջավայրերի հնգյակում

ТурСтат տուրիստական պորտալը Ձյան համաշխարհային օրվան ընդառաջ ներկայացրել է այս ձմռանը ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում հանգստի և ճանապարհորդությունների համար ԱՊՀ երկրների ամենահանրաճանաչ լեռնադահուկային հանգստավայրերի վարկանիշը:

ԱՊՀ լավագույն հանգստավայրերը լեռնային դահուկներով և սնոուբորդով սահելու համար Ղազախստանում են, Բելառուսում, Ադրբեջանում, Հայաստանում և Ղրղզստանում:

ԱՊՀ-ում լեռնադահուկային հանգստավայրերի լավագույնների առաջին տասնյակի մեջ են մտել Շիմբուլակը, Ալթայան Ալպերը և Նուրտաուն Ղազախստանում, Լոգոյսկը և Սիլիչին Բելառուսում, Շահդաղը և Տուֆանդաղը Ադրբեջանում, Ծաղկաձորը Հայաստանում, Կարակոլը Ղրղզստանում և Չիմգանը Ուզբեկստանում:

Վարկանիշը կազմվել է ըստ տուրերի և ԱՊՀ ձմեռային հանգստավայրերում հանգստի առաջարկների վերլուծության:

Ձյան համաշխարհային օրը (World Snow Day) 2012 թվականից սկսած Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ նշվում է հունվարի նախավերջին կիրակի՝ որպես ձմեռային մարզաձևերի օր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ