Գրիգորի Լեպսը և նրա թիկնապահները վիճաբանել են Սանկտ Պետերբուրգի բնակչի հետ։
Հրատարակության տվյալներով՝ այս քաղաքում դեկտեմբերի 2-ին կայացած համերգից հետո կատարողը գնացել է Մոսկովսկի պողոտայում գտնվող բար։ Արտիստի և հաստատության այցելուներից մեկի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, որը վերաճել է ծեծկռտուքի։ Դրան մասնակցել են Լեպսն ու նրա թիկնապահները։
Կռիվը ֆիքսված է հրատարակության տեղադրած կադրերում։
Ըստ «Фонтанка»-յի՝ ոստիկանությունն արդեն տեղյակ է կատարվածի մասին։
Ավելի վաղ Լեպսը Սանկտ Պետերբուրգում իր հոբելյանական համերգի ժամանակ նետել էր բարձրախոսը և լքել բեմը։
