fbpx
Աշխարհ
02:00 18/01/2020

Թշնամին երջանիկ է ինքնաթիռի չկանխամտածված կործանման առիթով․ Համենեի

Եվրաեռյակը՝ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, ծառայում է ԱՄՆ-ի շահերին և չի կարող իրանցի ժողովրդին ծնկի բերել: Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Համենեին ուրբաթօրյա աղոթքի ժամանակ:

Ինչպես հաղորդում է Mehr-ը, Համենեին ուրբաթօրյա աղոթք է անցկացրել վերջին 8 տարվա մեջ առաջին անգամ:

Նա «Աստծո օր» է անվանել Իրաքում ամերիկյան բազաների ուղղությամբ Իրանի հրթիռային հարվածը՝ ի պատասխան գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության՝ հավելելով, որ դրա հետևանքերն աստիճանաբար կհիշեցենն իրենց մասին:

«Գեներալ Սոլեյմանին տարածաշրջանում ահաբեկիչների դեմ պայքարում ամենաազդեցիկ հրամանատարն էր, և բոլորը ճանաչում են այդ փաստը»,-նշել է Համենեին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը սպանեց Սոլեյմանիին ոչ թե մարտի դաշտում, այլ վախկոտի նման, և նրանք ճանաչեցին այդ ահաբեկչական ակտը, ինչը խայտառակություն է Վաշինգտոնի համար:

«Ամերիկացի ծաղրածուները պնդում են, թե աջակցում են իրանցիներին, սակայն նրանք ստում են, քանի որ իրականում ցանկանում են իրենց դաշույնը խրել իրանցի ժողովրդի մարմնի մեջ:

Անդրադառնալով նաև ուկրաինական ինքնաթիռի սարսափելի ողբերգությանը, նա նշեց, որ դեպքը իսկապես վշտացրեց Իրանին, սակայն թշնամին ձգտում էր մթագնել հրամանատարների մահն այդ ողբերգական միջադեպով:

«Թշնամին երջանիկ է ինքնաթիռի չկանխամտածված կործանման առիթով, քանի որ կարծում է, որ առիթ է գտել Իրանին ոչնչացնելու համար, սակայն, անկասկած, դա նրան չի հաջողվի»,- ասել է Համենեին:

«Իրանը չի վախենում բանակցություններից»,-հավելել է Համենեին:

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ միջոցն ուժ հավաքելն է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ