fbpx
Զինված Ուժեր

Թշնամու պատերազմի վարման մարտավարությունը․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Թշնամու պատերազմի վարման մարտավարությունը.

Ադրբեջանական հարթակներում գրեթե ամեն օր հայկական հանրությունը դիտում է մեր որևէ տարածք գրավելու կամ այնտեղ արդեն մտնելու տեսանյութեր’ ընկնելով նոր խուճապի և հավանաբար նաև անկումային տրամադրության մեջ։

Իրականում այս պատերազմում Ադրբեջանը գործում է հետևյալ կերպ.

1. Կրակում են հրետանին և դրոնները’ փորձելով կոտրել հայկական կողմի դիմադրությունը։

2. Եթե զոհերից խուսափելու համար հայկական բանակը կարճ նահանջ է արել նոր հարձակում անելու համար, թշնամին գործի է դնում զինտեխնիկան’ տանկեր, ՀՄՄ և այլն։

3. Հարձակման վերջին փուլում հայկական տարածք են մտնում բանակի հետևակը և լրագրողական խումբը, որոնք նախօրոք պատրաստվել են, թե ինչ պիտի նկարեն։

4. Կարճ ժամանակում ադրբեջանական ԶԼՄ-ն նկարում է իր զինվորներին’ հայկական հողում, շտապ բարձրացնում են իրենց դրոշը, նկարում հնարավորինս շատ կողմերից, իբրև թե տարբեր վայրերում են։

5. Այդ ընթացքում հայկական բանակը անցնում է հակագրոհի, և քանի որ թշնամին կատարել է իր առջև դրված խնդիրը’ նկարել է հայկական դիրքը ադրբեջանական դրոշով, շտապում է հեռանալ։ Հոգ չէ, որ մի քանի տեսանյութի համար Ադրբեջանը կորցնում է մի քանի հարյուր զինվորի։ Կարևորը, որ տեղեկատվական պատերազմում թշնամին կունենա ցույց տալու բան, իսկ դրա իրական կամ բեմադրված լինելը էական չէ։

Հետևություն. երբ նայում եք ադրբեջանական կողմի հերթական տեսանյութը, ուշադիր եղեք, գուցե այդ տեսարանը այլ կողմից նկարված էլի՞ եք տեսել, այլ վայրի նշումով»։

https://www.facebook.com/nhokhikyan/posts/10157821616933831?__cft__%5B0%5D=AZVMQQUpp1IHiytUSmVh69wNy2l4eSVGgMgkY65TdLU-sv1DMMBhV8NGDoJgB0grToUT4Vg4TG7TRBhAidvBWtmG1fpKmcmQ6cPDJYtZTqROvA2BeNbkGC2hRjp9zGn8_RE&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ