fbpx
Իրավական

Ծիծաղելի է Սերժ Սարգսյանին նման մեղադրանք առաջադրելը․ Բարսեղ Բեգլարյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը ծիծաղելի է, նա հափշտակություն չի արել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, իր մեկ այլ գործով դատական նիստից առաջ՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը։

Նշենք, որ Սերժ Սարգսյանին և Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար)։

«Այդպիսի մեղադրանքը բացառված է, Սերժ Սարգսյանն ի՞նչ կապ ունի «Ֆլեշի» հետ։ Հետո ի՞նչ, որ իմ ընկեր է, բոլորն էլ իմ ընկերն են։ Սերժ Սարգսյանն իմ ընկերը եղել է, կա ու կլինի»,- ասաց Բեգլարյանը։

Բարսեղ Բեգլարյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանը հափշտակություն չի արել։

«Դա այնքան փոքր գործ է, նույնիսկ ծիծաղելի է Սերժ Սարգսյանին նման մեղադրանք առաջադրելը։ Սերժ Սարգսյանը հափշտակող չէ, նա օրենքի տառին միշտ համահունչ է պահում իր գործունեությունը»։

Ճշտող հարցին՝ ինչ նկատի ունի ինքը՝ ասելով «փոքր գործ է», Բեգլարյանն ասաց. «Ստեղ ինձ համար գործ չկա, անլուրջ է ու ծիծաղելի»։

Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանը հայտարարել է, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ