fbpx
Քաղաքականություն

Ծիծաղելի էր, որ ասում էր՝ ինքը որոշում փոխող չի․ Ալեն Սիմոնյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Սերժ Սարգսյանի ելույթը վախեցած մարդու ելույթ էր: Այս մասին այսօր` նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով օրեր առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ լրագրողի հարցին տված պատասխանին:

«Կարծում եմ` Սերժ Սարգսյանի ելույթը, այնուամենայնիվ, վախեցած մարդու ելույթ էր, և դա բնական եմ համարում, որովհետև հասկանալով, որ այն ամենը, ինչ-որ արվել է, կամ թեկուզ ապրիլյան հանձնաժողովը, կամ այն քրեական գործերը, որոնցով իր ընտանիքի անդմաներն են անցնում, մի օր կարող է գալ և կպնել։ Ես անձամբ ենթադրում եմ, որ մի օր այդպիսի բան լինելու է: Ծիծաղելի էր, որ ասում էր, որ ինքը որոշում փոխող չի, այդ բազմաթիվ որոշումներից դուք տեղյակ եք»,-ասաց նա:

Սիմոնյանի խոսքով՝ շատերը քննադատում են տարբեր մեղադրանքների հետ կապված, ասում են` սա անհիմն է, սա թույլ է, որ քաղաքացիներն էլ իրենց են մեղադրում՝ ասելով, որ թավշյա մասը վերացնենք։

«Բայց մենք պետք է հասկանանք մի շատ կարևոր բան, որ դատավարությունը, քրեական գործը իրավապահ մարմինների կողմից պետք է այնպիսին լինի, որ այ ձեր նշած մարդիկ հնարավորություն չունենան սողանցքներ գտնեն և խուսափեն իրական պատասխանատվությունից, եթե իրենք մեղավոր են: Դա շատ կարևոր է, որովհետև կարելի է արագ, ափալ-թափալ անել ինչ-որ բան և հետո կանգնել փաստի առաջ»,-նշեց նա։

Սիմոնյանը նշեց, որ ինքը չի մեղադրում իրավապահ մարմիններին, քանի որ ծանրաբեռնված են և նույնիսկ քննարկվում է նրանց թիվն ավելացնելու հարցը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ