Ալ-Նասրի ֆուտբոլիստները շնորհավորել են Կրիշտիանու Ռոնալդուին ծննդյան օրվա առթիվ:
Փետրվարի 5-ին պորտուգալացին դարձավ 38 տարեկան, սակայն սաուդյան ակումբը մեկ օր անց հրապարակել է շնորհավորանքների տեսանյութ ու լուսանկար։
Երկուշաբթի օրը մարզման ժամանակ Ալ-Նասրի թիմակիցները շնորհավորել են հարձակվողին։ Ռոնալդուին իր լուսանկարով տորթ են նվիրել ու նրա համար երգել են Happy Birthday to You երգը։
«Ռոնալդուն իր առաջին տարեդարձը նշում է իր նոր տանը: Ծնունդդ շնորհավոր մեր կապիտան: Մաղթում ենք ձեզ ձեռքբերումներով լի ևս մեկ տարի»,- ասվում է Al-Nasr-ի պաշտոնական Twitter-ում՝ կցելով տոնակատարության տեսանյութը:
