fbpx
Հասարակություն

Ծովազարդ համայնքում ասֆալտապատվել է կենտրոնական փողոցը

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը հայտնել է, որ Ծովազարդ համայնքում ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է կենտրոնական փողոցը՝ 1254 գծամետր երկարությամբ և 6800 քառակուսի մետր մակերեսով՝ տեղեկացնում են մարզպետարանից:

«Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 72 միլիոն 464 հազար դրամ, որի 40 տոկոսը հատկացվել է պետբյուջեից, 60 տոկոսը՝ Ծովազարդի համայնքապետարանի միջոցներից։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի օգոստոսից և ավարտվել հոկտեմբերին:

Այս պահին 4700 գծամետր երկարություն ունեցող կենտրոնական փողոցից հիմնանորոգված է 3000 գծամետրը, որից 1254 գծամետրը ասֆալտապատվել է այս տարի, 1746 գծամետրը՝ նախորդ տարիների ծրագրերով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ