Թեհրիք-է-Թալիբան Փաքիստանի դերը՝ Պակիստան-Աֆղանստան հարաբերություններում

Հրապարակող՝

Afghanistan-Pakistan border

Թեհրիք-է-Թալիբան Փաքիստանի (ԹԹՓ) գործունեությունն այսօր առաջնային խնդիր է Պակիստան-Աֆղանստան հարաբերություններում։ Վերջին ամիսներին պակիստանյան և եվրոպական պաշտոնյաները Բրյուսելում քննարկել են Աֆղանստանի ներքաղաքական գործընթացի անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ տարածաշրջանային անվտանգությունը ուղղակիորեն կապված է զինված խմբավորումների, հատկապես ԹԹՓ-ի, հարցի լուծման հետ։ Պակիստանը մեղադրում է աֆղանական թալիբներին՝ ԹԹՓ զինյալներին ապաստան տալու մեջ, մինչդեռ վերջիններս հերքում են այդ պնդումները։ Միաժամանակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հաշվետվությունները հաստատում են ԹԹՓ-ի ներկայությունը Աֆղանստանում։

Պակիստանում հարցը քննարկվում է ոչ միայն քաղաքական, այլև հասարակական մակարդակով։ Վերջերս Պակիստանի բանակի մամուլի ծառայության ղեկավար, գեներալ Ահմեդ Շարիֆ Չաուդրիի այցը «Ջամիա Տուր Ռաշիդ» կրոնական համալսարան կարևորեց բանակի և հասարակության միջև վստահության ամրապնդումը։ Ուսանողները և կրոնական գիտակները քննարկել են ԹԹՓ-ի, Աֆղանստանի և երկրի անվտանգության հարցերը՝ ընդգծելով բանակի դերը իսլամի և հայրենիքի պաշտպանությունում։

Այս ամենը ցույց է տալիս, որ ԹԹՓ-ի հարցը շարունակում է մնալ Պակիստան-Աֆղանստան հարաբերությունների և տարածաշրջանի կայունության հիմնական մարտահրավերը։ Հստակ լուծումներ գտնելու համար անհրաժեշտ է համատեղ քաղաքական, դիվանագիտական և հասարակական ջանքերի ներդնում։

Ամենաթարմ