fbpx
Հասարակություն

Թումանյանի ծննդյան օրը` Հայաստանում Գիրք նվիրելու տոն

Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը`փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։

Հայաստանի գրողների միությունը և մշակույթի նախարարությունը ՀՀ կառավարության որոշման համաձայն, յուրաքանյուր տարի Գիրք նվիրելու օրը պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված ու չվաճառված գրքերը բաշխում են մարզային և համայնքային, ինչպես նաև Արցախի և Ջավախքի գրադարանների միջև:

Հավելենք, որ Հայաստանում գիրք նվիրելու օրը Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ նշվել է 2008 թվականից: Այս օրը տարբեր երկրներում կատարվում են բազմաթիվ միջոցառումներ. գրքեր են նվիրաբերվում գրադարաններին, որբանոցներին, դպրոցներին՝ փորձելով վերականգնել գրքի երբեմնի նշանակությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ