Գիտություն
13:03 20/07/2021

Թումոյի այգում կկայանա «Ատոմային տեխնոլոգիաների երեկո»

Միջոցառման ընթացքում կլինեն կրեատիվ ֆոտոգոտիներ, դիջեյ, տարբեր երկրների երիտասարդ գիտնականների ինտերակտիվ դասախոսություններ, վիկտորինաներ և բազմաթիվ նվերներ:

Միջոցառման կազմակերպիչն է «Ռոսատոմ» պետկորպորացիան ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հետ համատեղ Երևանում Ռուսական տան աջակցությամբ։

Ատոմային տեխնոլոգիաների երեկոյի ընթացքում հյուրերը կիմանան՝

• ինչպե՞ս են ատոմային տեխնոլոգիաները փրկում ռնգեղջյուրներին

• կարող են արդյո՞ք ատոմային տեխնոլոգիաները փոխել թանկարժեք քարերի գույնը

• ինչպիսի՞ տեսք ունի սիրահարված ուղեղը

• ինչպե՞ս The Beatles- ն ազդեց ատոմային տեխնոլոգիաների զարգացման վրա

• ե՞րբ ենք տեղափոխվելու այլ մոլորակներ

•ինչպես են հնչում Հայկական ԱԷԿ-ի տուրբինը և աստղերը

• և շատ ավելին:

Տարբեր երկրների առաջատար մասնագետները կպատմեն բարդ երևույթների մասին մատչելի և պարզ ձևով.

1. Ալեքսանդր Զայցեվ, Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի Նախագահության ապարատի գիտվերլուծական աշխատանքների բաժնի առաջատար մասնագետ;

2. Աննա Խորուժայա, ճառագայթային ախտորոշման դոկտոր, Մոսկվայի ախտորոշման և հեռաբժշկության կենտրոնի կրտսեր գիտաշխատող և Neuronovosti.ru պորտալի գլխավոր խմբագրի տեղակալ;

3. Դմիտրի Էփշտեյն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Խրիստիանովիչի անվան տեսական և կիրառական մեխանիկայի ինստիտուտի առաջատար մաթեմատիկոս։

Միջոցառման մասնակցությունը անվճար է, իսկ գրանցված մասնակիցների միջև կանցկացվի խաղարկություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ